01.04.2020 11:26

ԱՄՆ-ում տխուր կանխատեսումներ են անում

ԱՄՆ-ում տխուր կանխատեսումներ են անում

ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհ է դարձել ավելի շատ մարդ, քան Չինաստանում․ Ջոնս Հոփքինսի համալսարանի վերջին տվյալների համաձայն՝  Covid-19-ից մահացել է մոտավորապես 3,9 հազար ամերիկացի, իսկ հիվանդների թիվն անցել է 188 հազարից։

Երկուշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մամուլի ասուլիս է տվել, ընդ որում՝ լրագրողներն ուշադրություն են դարձրել, որ նա շատ մռայլ է։

Թրամփը հայտարարել է, որ Ամերիկան «պետք է պատրաստ լինի ծանր օրերի, որոնք սպասվում են մեզ։ Առաջիկա երկու շաբաթը շատ, շատ ցավալի է լինելու»։

ԱՄՆ նախագահի վարչակազմի՝ կորոնավիրուսի դեմ պայքարը համակարգող Դեբորա Բրիքսը հայտարարել է, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով մահերի թիվը կարող է հասնել 100-240 հազարի։ Սակայն Թրամփը նշել է, որ եթե պետությունը ոչ մի ջանք չգործադրեր վարակի դեմ պայքարելու ուղղությամբ, ապա զոհերի թիվը կարող էր հասնել 2,2 միլիոնի։

Մահացածության մակարդակը, նախկինի պես, ամենաբարձրն է Իտալիայում (ավելի քան 12 հազար) և Իսպանիայում (մոտավորապես 8,4 հազար), սակայն փորձագետները կանխատեսում են, որ համաճարակից ԱՄՆ-ում կարող է մահանալ մինչև 240 հազար մարդ։

Փոխանցում է BBC-ն։