01.04.2020 13:52

Գութերիշ․ «Ամենամեծ փորձությունը՝ Երկրորդ աշխարհամարտից հետո»

Գութերիշ․ «Ամենամեծ փորձությունը՝ Երկրորդ աշխարհամարտից հետո»

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գութերիշը հայտարարել է, որ կորոնավիրուսի համավարակը ամենամեծ մարտահրավերն է, որի առջև կանգնել է մարդկությունը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։

«Նոր կորոնավիրուսային հիվանդությունը հարված է հասարակության հիմքերին, այն մարդկային կյանքեր ու գոյատևելու միջոցներ է խլում։ Covid-19-ը ամենամեծ փորձությունն է, որին մենք բախվել ենք ՄԱԿ-ի ստեղծումից ի վեր»,- ասել է Գութերիշը։

Փոխանցում է BBC-ն։