01.04.2020 15:00

Բելառուս․ Լուկաշենկոն խիստ կարանտինը սխալ է համարում

Բելառուս․ Լուկաշենկոն խիստ կարանտինը սխալ է համարում

Բելառուսը չի շտապում կարանտին մտցնել իր երկրում։ Ռեստորանները, սրճարաններն ու խանութները բաց են, բոլոր հիմնարկներն աշխատում են։

Պաշտոնական տվյալներով՝ Բելառուսում 100-ից քիչ վարակակիրներ կան, և նրանց մեկ երրորդն առողջացել է։

Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խիստ կարանտին մտցնելը սխալ է համարում և պնդում է, որ իր երկիրը «լրջորեն վերահսկում է իրավիճակը»։

Ֆուտբոլի առաջնության հանդիպումները Բելառուսում շարունակվում են, իսկ նախագահն ինքը մասնակցել է հոկեյի մրցմանը և այդ խաղն անվանել է «լավագույն հակավիրուսային միջոցը»։

«Ավելի լավ է մեռնել կանգնած, քան ապրել ծնկաչոք։ Այստեղ ոչ մի վիրուս էլ չկա։ Դուք հո չեք տեսել, որ դրանք թռչում են, ես էլ չեմ տեսել։ Սա սառնարան է։ Սպորտը, հատկապես՝ սառույցը, այս սառնարանը՝ իսկական հակավիրուսային դեղամիջոցներն են»,- կատակել է Լուկաշենկոն։

Փոխանցում է euronews-ը։