01.04.2020 15:23

Ռուսաստան․ Ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար՝ մինչև 50 հազար ռուբլի տուգանք

Ռուսաստան․ Ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար՝ մինչև 50 հազար ռուբլի տուգանք

Պետդումայի ընդունած՝ ԱԴ ընթացքում վարքի կանոնները չպահպանելու կամ դրա սպառնալիքն ստեղծելու վերաբերյալ կանոնագրքի համաձայն՝ սահմանվում է պատիժ՝ ինքնամեկուսացման ռեժիմը խախտելու համար, հաղորդել է պետդումայի պետական շինարարության և օրենսդրության հանձնաժողովի փոխնախագահ Ռաֆայել Մարդանշինը։

Ըստ կանոնագրքի՝ արտակարգ դրության կանոնները խախտելու համար նախատեսվում է տուգանք՝ հազարից մինչև 30 հազար ռուբլու չափով, եթե այդ գործողությունները ծանր հետևանքներ չեն ունեցել։

Կրկնակի իրավախախտման կամ էլ մարդու առողջությանը կամ ունեցվածքին վնաս հասցնելու դեպքում մեղավորին սպառնում է տուգանք՝ 15 հազարից 50 հազար ռուբլու չափով։

Փոխանցում է tass.ru-ն։