01.04.2020 16:28

Կորոնավիրուսի բռնկում ավիակրի վրա

Կորոնավիրուսի բռնկում ավիակրի վրա

Ամերիկյան ռազմածովային ուժերի «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի նավապետը շտապ օգնություն է խնդրել, քանի որ նավում գտնվող նավաստիներից շատերը վարակվել են կորոնավիրուսով։

«Մենք պատերազմի մեջ չենք։ Նավաստիները չպետք է մեռնեն»,- գրել է Բրեթ Քրոզիեն Պենտագոնին ուղղված նամակում, որն ուղարկվել է մարտի 30-ին։

Նրա խոսքով՝ ամբողջ նավակազմը պետք է կարանտինի անցնի, քանի որ ավիակրի վրա հնարավոր չէ մեկուսացնել մարդկանց, որոնց մոտ հայտնաբերվել է վիրուսը։

«Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի վրա կա ավելի քան  4 հազար նավաստի։ Նավն այժմ գտնվում է Խաղաղ օվկիանոսի Գուամ կղզում, որտեղ ամերիկյան ռազմաբազա է տեղակայված։

Փոխանցում է BBC-ն։