01.04.2020 16:33

Մեքսիկայում համազգային կարանտին հայտարարված չէ

Մեքսիկայում համազգային կարանտին հայտարարված չէ

Նախագահ Լոպես Օբրադորը պնդում է, որ նման որոշումը հիմնված է գիտնականների կարծիքի վրա, և որ ինքը փորձում է այնպես անել, որ, մարդկանց առողջությունը ռիսկի չենթարկելով՝ խուսափի տնտեսական աղետից։

Բանն այն է, որ Մեքսիկայում մեծ է ստվերային տնտեսության մասնաբաժինը։ Շատերի համար խիստ կարանտինը կնշանակի ապրուստի աղբյուրի կորուստ։ «Մենք ապրում ենք նրանով, ինչ վաստակում ենք օրվա ընթացքում։ Եթե չկարողանանք աշխատել, ո՞նց պիտի ապրենք։ Ի՞նչ ենք ուտելու»,- ասել է մի քաղաքացի։

Այնուամենայնիվ, նախագահը համաքաղաքացիներին կոչ է արել կորնավիրուսի դեմ պայքարի նպատակով պահպանել հիգիենայի կանոնները, հեռավորությունը միմյանցից և խուսափել անհարկի տեղաշարժերից։ Զանգվածային միջոցառոմներն ու 100-ից ավելի մարդկանցով հավաքներն արգելված են։

Մեքսիկայում կորոնավիրուսով վարակվածության ավելի քան 700 դեպք է արձանագրվել, 12-ը մահացել են։

Փոխանցում է euronews-ը։