01.04.2020 16:49

Պենտագոնի ղեկավարն առայժմ անհրաժեշտ չի համարում ավիակրի անձնակազմի տարհանումը

Պենտագոնի ղեկավարն առայժմ անհրաժեշտ չի համարում ավիակրի անձնակազմի տարհանումը

ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսփերը ներկա պահին անհրաժեշտություն չի տեսնում տարհանելու Theodore Roosvelt ավիակրի ողջ անձնակազմին, որտեղ նոր կորոնավիրուսով վարակվելու դեպքեր են արձանագրվել։

 Այդ մասին Էսփերը հայտարարել է երեքշաբթի CBS հեռուստաընկերությանը տված հարցազրույցում։

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ նավի վրա արձանագրվել է վարակման գրեթե 80 դեպք։

«Չեմ կարծում, թե մենք տարհանման անհրաժեշտություն ունենք, - ասել է Էսփերը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ժամանակը չէ տարհանելու նավի անձնակազմին։- Մենք Գուամի մոտ գտնվող ավիակրին բազմաթիվ բժշկական պիտույքներ ենք տրամադրում, բուժօգնություն, անհրաժեշտության դեպքում՝ բուժանձնակազմ ենք ուղարկում»։

Ընդ որում, նախարարի խոսքով՝ անձնակազմի անդամների մեջ չկան «լուրջ հիվանդներ»։ «Ներկա փուլում մենք աշխատում ենք ապահովել վիրուսի չտարածումը»,- հայտարարել է Պենտագոնի ղեկավարը։

Փոխանցում է tass.ru-ն։