01.04.2020 16:55

Կամավորները փորձում են օգնել անտուն ու միայնակ մարդկանց

Կամավորները փորձում են օգնել անտուն ու միայնակ մարդկանց

Կորոնավիրուսը շատ երկրների համար փորձություն է ոչ միայն առողջապահության համակարգի համար, այլև հասարակության համերաշխության քննություն է։

«Մարդիկ մեզ հետ քիչ են շփվում, հեռու են պահում իրենց մեզնից․․․ Քչերն են, որ հիմա ողորմություն են տալիս»,- պատմել է 42-ամյա տղամարդը, որը տասներկու տարի է՝ ապրում է փողոցում։

Այդպիսի մարդկանց համար փողոցային կյանքը՝ առանց կենսական միջոցների, հատկապես  ծանր փորձություն է համաճարակի պայմաններում։

Տնանկները Ֆրանսիայում և այլ երկրներում ռիսկի հիմնական խմբերից մեկն են Covid-19-ի համավարակի ժամանակ։ Նրանց փորձում են օգնել մարդասիրական կազմակերպությունները, Ֆրանսիական կարմիր խաչը։

«Նրանք հուսահատական վիճակում են, շատ ծանր վիճակ է,- պատմել է կամավորներից մեկը։- Մեր օգնությունը չնչին է, բայց դա ավելի լավ է, քան ոչինչ չանելը»։

Փոխանցում է euronews-ը։