01.04.2020 21:04

Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 89-ամյա քաղաքացի. Արմենպրես

Հայաստանում մահացել է կորոնավիրուսով վարակված 89-ամյա քաղաքացի. Արմենպրես

Արմենպրեսը հայտնում է, որ ըստ Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանի ֆեյսբուքյան հաղորդագրության՝ «Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։

«89-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի ինֆիլտրատիվ թոքաբորբ։ Դրանից բացի, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, դրանց թվում՝ զարկերակային հիպերտոնիա, շաքարային դիաբետ։ Ցավոք, վերջինիս տարիքի և ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել նրա կյանքը»,- գրել է մամուլի խոսնակը:

Մինչ այս դեպքը Հայաստանում մահացել էր կորոնավիրուսով վարակված 3 մարդ, հիշեցնում է Արմենպրեսը: