02.04.2020 10:00

Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի

Ուիմբլդոնի մրցաշարն այս տարի չի անցկացվի

Թենիսի Ուիմբլդոնի մրցաշարի կազմակերպիչԼաուն-թենիսի եւ կրոկետի համաանգլիական ակումբը հայտարարել է այս տարի մրցաշարը չեղարկելու մասին։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։ 1945 թվականից հետո սա Ուիմբլդոնի մրցաշարի առաջին չեղարկումն է։

Ակումբը նշում է, որ Ուիմբլդոնի 134-րդ մրցաշարը կանցկացվի 2021թ․ հունիսի 28-ից հուլիսի 11-ը։

Այս տարի մրցաշարի մեկնարկը նախատեսված էր հունիսի 29-ին։