02.04.2020 10:30

Կորոնավիրուսից ապաքինված Պաուլո Դիբալան խոսել է վարակի ախտանշաններ մասին

Կորոնավիրուսից ապաքինված Պաուլո Դիբալան խոսել է վարակի ախտանշաններ մասին

Թուրինի «Յուվենտուսի» և Արգենտինայի ազգային հավաքականի հարձակվող Պաուլո Դիբալան պատմել է կորոնավիրուսով վարակված լինելու ընթացքում իր առողջական վիճակի և վիրուսի ախտանշանների մասին:

«Ես ուժեղ հազ ունեի և միշտ հոգնած էի զգում ինձ: Երբ քնում էի, մրսածության զգացողություն էի ունենում: Սկզբում չէի մտածում, որ կարող եմ վարակված լինել կորոնավիրուսով, սակայն հետո նույն ախտանշանները հայտնվեցին նաև կնոջս մոտ: Մենք ուժգին գլխացավեր էինք ունենում:

Երբ «Յուվենտուսի» 2 ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս հայտնաբերվեց, մենք հասկացանք՝ ինչ է կատարվում: «Յուվենտուսի» բժիշկներն ամբողջ ընթացքում մեր կողքին են եղել, մեզ վիտամիններ են տվել, որոնց շնորհիվ մեր ինքնազգացողությունը բարելավվել է»,- Mirror-ի հաղորդմամբ՝ ասել է Դիբալան:

Հիշեցնենք, որ կորոնավիրուս էր հայտնաբերվել նաև «Յուվենտուսի» իտալացի պաշտպան Դանիելե Ռուգանիի և ֆրանսիացի կիսապաշտպան Բլեզ Մատյուիդիի մոտ: