02.04.2020 11:21

ՈւԵՖԱ-ն ազգային լիգաներին խնդրել է առաջնություններն ավարտել մինչեւ օգոստոսի 3-ը

ՈւԵՖԱ-ն ազգային լիգաներին խնդրել է առաջնություններն ավարտել մինչեւ օգոստոսի 3-ը

ՈւԵՖԱ-ն ազգային լիգաներին խնդրել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով դադարեցված առաջնություններն ավարտել մինչեւ օգոստոսի 3-ը։ Այդ մասին հայտնել է Հոլանդիայի ֆուտբոլային Էրիեդիվիզիի մամուլի ծառայությունը։

Հարցը քննարկվել է ՈւԵՖԱ-ի անդամ 55 ասոցիացիացիների ղեկավարների խորհրդակցությունում, որը տեսակապի միջոցով տեղի է ունեցել ապրիլի 1-ին։

Անորոշ ժամանակով հետաձգվել է նաեւ Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի վերսկսումը։

Անցած ամիս ՈւԵՖԱ-ն կոչ էր արել ազգային առաջնություններն ավարտել հունիսի 30-ին։