02.04.2020 12:27

ՈւԵՖԱ-ն հետաձգեց եվրագավաթների վերսկսումը, չեղարկեց հավաքականների հունիսյան հանդիպումները

ՈւԵՖԱ-ն հետաձգեց եվրագավաթների վերսկսումը, չեղարկեց հավաքականների հունիսյան հանդիպումները

ՈւԵՖԱ-ն Եվրոպայի 55 ֆուտբոլային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ հերթական խորհրդակցությունից հետո որոշել է կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով անորոշ ժամանակով հետաձգել Չեմպիոնների լիգայի եւ Եվրոպայի լիգայի վերսկսումը։

Որոշվել է նաեւ չեղարկել հունիսին նախատեսված ընկերական հանդիպումները, Ազգերի լիգայի փլեյ-օֆֆի խաղերը։ Հետաձգվել են նաեւ հուլիսին նախատեսված պատանեկան եւ երիտասարդական թիմերի մասնակցությամբ հանդիպումները։

Հիշեցնենք, որ հունիս-հուլիսին նախատեսված Եվրո-2020-ը հետաձգվել է մեկ տարով։