02.04.2020 13:00

Կորոնավիրուսի տարածումն աշխարհում արագացել է

Կորոնավիրուսի տարածումն աշխարհում արագացել է

Կորոնավիրուսն աշխարհում ավելի ու ավելի արագ է տարածվում, մահացության թիվը վերջին շաբաթվա ընթացքում աճել է կրկնակի, նախազգուշացրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը Ժնևում կայացած վիրտուալ մամլո ասուլիսում․ աշխարհի առաջնորդներն ու պաշտոնական անձինք, պահպանելով կարանտինը, լրագրողների ու գործըմկերների հետ ավելի հաճախ շփվում են ինտերնետի միջոցով։

«Արդեն հինգ շաբաթ է՝ նոր դեպքերն աճում են, փաստորեն՝ աստիճանացույցով, իսկ մահերը վերջին շաբաթվա ընթացքում ավելի քան կրկնապատկվել են։ Առաջիկա մի քանի օրերին մենք կհասնենք ամբողջ աշխարհում մեկ միլիոն հաստատված դեպքերի և 50 հազար մահացության ցուցանիշի»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։

Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալներով՝ այժմ հիվանդների թիվը հասել է գրեթե 936 հազարի, 47,2 հազարը մահացել են, ավելի քան 193 հազարը՝ առողջացել։

Փոխանցում է BBC-ն։