02.04.2020 13:55

Կարանտին Ռուսաստանում

Կարանտին Ռուսաստանում

Ռուսաստանում Covid-19-ով վարակվածների թիվն առայժմ համեմատաբար փոքր է՝ 2777 դեպք։

Պաշտոնապես արձանագրվել է 24 մահացու ելք։

Ամբողջ Ռուսաստանում մարդկանց միջև սոցիալական շփումների խիստ սահմանափակումներ են մտցվել։ Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բնակիչներին արգելվել է տնից դուրս գալ առանց ծայրահեղ անհրաժեշտության։ Այս շաբաթը ոչ աշխատանքային է հայտարարվել։

 ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ ինքնամեկուսացման ռեժիմը մայրաքաղաքում կարող է երկարացվել մինչև ապրիլի վերջը։

Մոսկվայում կարանտինի պահպանումը հսկելու համար քաղաքապետարանը պատրաստ է կիրառել QR-կոդեր։ Ռուսաստանյան լրատվամիջոցներից մեկի վարկածով՝ մայրաքաղաքում տեղաշարժվել թույլ կտրվի միայն նրանց, ովքեր կներայացնեն այդ կոդերը իրենց բջջային հեռախոսներում։

Փոխանցում է BBC-ն։