02.04.2020 14:32

ԱՄՆ-ում մահացության մակարդակը շատ բարձր է

ԱՄՆ-ում մահացության մակարդակը շատ բարձր է

Ամենաշատ ախտորոշումները արվել են ԱՄՆ-ում․ այստեղ կորոնավիրուսով վարակվածների թիվն անցնում է 215 հազարից, մահերի թիվը՝ 5 հազարից։

Վերջին օրվա ընթացքում արձանագրվել է 884 մահվան դեպք, այդ մարդկանց մեծ մասը մահացել է մեկ օրում։

Այժմ ամերիկացիների մոտավորապես 80 %-ը պարտավոր է մնալ տանը, ամերիկյան խոշոր քաղաքներում կյանքը կաթվածահար է եղել։ Համաճարակի էպիկենտրոնը շարունակում է մնալ Նյու Յորքը։

Չորեքշաբթի երեկոյան ԱՄՆ նախագահ Թրամփը ևս մի մամուլի ասուլիս է անցկացրել, որի ժամանակ կրկին հայտարարել է, թե ամերիկացիներին սպասվում է «սոսկալի» երկու շաբաթ։ Նա նաև պարզաբանել է, թե ինչու է փոխել իր կարծիքը կորոնավիրուսի վտանգավորության վերաբերյալ․ նախկինում Թրամփը հայտարարել էր, թե այն ավելի վտանգավոր չէ, քան սովորական գրիպը։ Նա ասել է, որ իր «համեմատաբար ծեր և ավելի ծանր» բարեկամներից մի քանիսը վարակվել են Covid-19-ով, «և հիմա նրանց վիճակը շատ ծանր է»։ «Դա այնքա՜ն վարակիչ է։ Այդպիսի բան երեբեք ոչ ոք չէր տեսել։ Գրիպը դրան բոլորովին նման չի։ Հապա տեսեք, թե դա ի՜նչ ագրեսիվ է»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Փոխանցում է BBC-ն։