02.04.2020 14:54

Վարակաբան․ Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակը կմարի մինչև ամառ

Վարակաբան․ Ռուսաստանում կորոնավիրուսի համաճարակը կմարի մինչև ամառ

Ռուսաստանում կորոնավիրուսի ավարտի մասին կարելի է խոսել պիկից 10-12 շաբաթ անց, իսկ պիկը դեռ չի եկել։ Նման կարծիք է հայտնել Դաշնային բժշկակենսաբանական գործակալության գլխավոր վարակաբան Վլադիմիր Նիկիֆորովը։

«Այն, որ դա վերջնականապես կավարտվի մինչև ամառ՝ դա հստակ է։ Այսպես ասեմ․ ես այսօր ելույթներ լսեցի, թե մենք արդեն անցել ենք պիկը։ Պիկը դեռ չենք անցել․․․ Եթե նայենք՝  սովորաբար սուր շնչառական վարակները (իսկ կորոնավիրուսը, ինչ էլ ասենք՝ սուր շնչառական վարակ է)  այսպիսի վերելք են ունենում, իսկ հետո անկումը տևում է մոտավորապես 10-12 շաբաթ»,- ասել է գլխավոր վարակաբանը։

Այն հարցին, թե ե՞րբ կհասնենք պիկին, Նիկիֆորովը պատասխանել է․ «Առնվազն՝ եկող շաբաթվա կեսերին մենք կհասնենք գագաթնակետին»։

Փոխանցում է BBC-ն։