02.04.2020 15:13

«Նորք» ինֆեկցիոնում մահացել է 68-ամյա պացիենտը

«Նորք» ինֆեկցիոնում մահացել է 68-ամյա պացիենտը

Առողջապահության նախարարի խոսնակը տեղեկացնում է.

««Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում արձանագրվել է մահվան դեպք։ 68-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, քաղաքացին ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ, այդ թվում՝ սրտի իշեմիկ հիվանդություն, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն»:

Սա Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված մահվան 5-րդ դեպքն է: