02.04.2020 16:21

ԱՄՆ-ը կշարունակի առավելագույն ճնշում գործադրել Մադուրոյի կառավարության վրա

ԱՄՆ-ը կշարունակի առավելագույն ճնշում գործադրել Մադուրոյի կառավարության վրա

Միացյալ Նահանգները կշարունակի Վենեսուելայում Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա առավելագույն ճնշում գործադրելու քաղաքականությունը։

Այս մասին չորեքշաբթի Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահի՝ ազգային անվտանգության հարցերով օգնական Ռոբերտ Օ՛Բրայենը։

«Մենք, ԱՄՆ նախագահի ղեկավարությամբ, կշարունակենք առավելագույն ճնշման քաղաքականությունը, որպեսզի Նիկոլաս Մադուրոյի վարչակարգը պատասխանատվության կանչենք իր չարամիտ գործողությունների, այդ թվում՝ թմրաթրաֆիկի համար»,- ասել է նա։

Չորեքշաբթի Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, 22 երկրների համագործակցությամբ, Արևմտյան կիսագնդում սկսում է թմրանյութերի դեմ պայքարի լայնածավալ գործողություններ։

Փոխանցում է tass.ru-ն։