02.04.2020 16:57

Թրամփը սպառնում է Իրանին

Թրամփը սպառնում է Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չորեքշաբթի հայտարարել է, թե Իրաքում Իրանի հետ կապ ունեցող խմբավորումների հնարավոր հարձակման դեպքում Վաշինգտոնի պատասխանը «ավելի լայնածավալ» կլինի, քան նախորդ նմանատիպ դեպքերում։

«Ուղղակի մենք տեղեկություն ունենք, որ նրանք ինչ-որ բան են ծրագրում․․․ Դա Իրանն է ղեկավարում, պարտադիր չէ՝ Իրանը, բայց այն խմբավորումները, որոնք աջակցություն են ստանում Իրանից։ Ինձ համար դա «Իրանն» է,- հայտարարել է  Թրամփը։- Նրանց համար դա շատ վատ կլինի, եթե նման բան անեն»։

Միացյալ Նահանգների իշխանությունները չեն ցանկանում թշնամանալ Իրանի հետ և հանդես են գալիս երկու երկրների միջև բանակցությունների օգտին, հայտարարել է Թրամփը։

«Մեզ պետք է խոսել նրանց հետ։ Կարծում եմ՝ մենք կարող ենք շատ արագ համաձայնության գալ Իրանի հետ։ Ընդամենը պետք է, որ նրանք զանգահարեն։ Ուղղակի կարծում եմ, որ նրանք շատ գոռոզ մարդիկ են, նրանց ղեկավարները գոռոզ են, ինչպես և մենք բոլորս։ Նրանց համար դժվար է վերցնել հեռախոսը կամ հանդիպում կազմակերպել, բայց նրանք կարող են շատ հեշտ շտկել իրավիճակն իրենց երկրում»,- շեշտել է ԱՄՆ նախագահը։

Փոխանցում է tass.ru-ն։