02.04.2020 18:07

Դուտերտեն հրամայել է կրակել ցուցարարներին

Դուտերտեն հրամայել է կրակել ցուցարարներին

Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դուտերտեն կարգադրել է մարտական զենքից կրակ բացել նրանց ուղղությամբ, ովքեր կփորձեն ցույցի դուրս գալ կարանտինի ժամանակ, որն այդ երկրում մտցվել է կորոնավիրուսի համաճարակի պատճառով, հաղորդել է Philippine Star թերթը։

Ինչպես հաղորդում է թերթը, նախագահն այդպիսի հրաման է արձակել այն բանից հետո, երբ Քեսոն-Սիթի քաղաքում մի քանի տասնյակ աղքատ քաղաքացիներ բողոքի ցույց են անցկացրել՝ իշխանություններից պահանջելով բնակչությանը բաշխել անհրաժեշտ սննդամթերք, դեղորայք և կորոնավիրուսից անհատական պաշտպանության միջոցներ։

«Իմ հրամանը ոստիկանությանը և բանակին․․․ եթե կոնֆլիկտ կամ ծեծկռտոց լինի, որը կվտանգի ձեր կյանքը, ապա կրակեք ու տեղնուտեղը սպանեք»,- հայտարարել է նախագահը։

Իր հերթին՝ Ֆիլիպինների ոստիկանության ղեկավար Արչի Գամբոան հայտարարել է, թե «հավանաբար՝ նախագահը չափազանցել է», և իրավապահ մարմինները մտադիր չեն սպանել խաղաղ բնակիչներին։

Փոխանցում է gazeta.ru-ն։