02.04.2020 19:39

ՆԱՏՕ-ի վիրտուալ գագաթնաժողովը

ՆԱՏՕ-ի վիրտուալ գագաթնաժողովը

ՆԱՏՕ-ի երկրների արտաքին գործերի նախարարներն այսօր խորհրդակցություն կանցկացնեն վիրտուալ տեսակոնֆերանսի ձևաչափով։

Գագաթնաժողովի գլխավոր թեման կորնավիրուսի համավարակը կլինի։ Սակայն սպասվում է, որ արտգործնախարարները կքննարկեն նաև իրավիճակն Ուկրաինայում․ համագործակցությունը Վրաստանի հետ, իրադրությունն Աֆղանստանում և Իրանում։

Գագաթնաժողովի նախօրեին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը հայտարարել է, թե դաշինքը չպետք է թույլ տա, որ համավարակը սպառնալիք դառնա իր անդամների համար։ Սթոլթենբերգը նախազգուշացրել է, թե Ռուսաստանը կամ տարբեր ահաբեկչական խմբեր կարող են օգտվել ստեղծված իրավիճակից՝ իրենց շահերն առաջ մղելու համար։

Փոխանցում է BBC-ն։