ԱՄՆ-ի ագրեսիայի դեպքում Իրանի պատասխանը չի սահմանափակվի Իրաքի տարածքով

Իրաքում ԱՄՆ-ի սխալ քայլերի դեպքում Իրանի պատասխանը չի սահմանափակվի միայն այդ երկրի տարածքով, հայտարարել է իրանական բանակի ռազմավարական հետազոտությունների կենտրոնի ղեկավար, բանակի գեներալ Ահմադ Ռեզա Փուրդաստանը։
«Եթե ամերիկացիները սխալ թույլ տան Իրաքում, ապա պատասխանը չի սահմանափակվի Իրաքի տարածքով»,- ասել է գեներալը՝ ի պատասխան ԱՄՆ նախագահի այն հայտարարության, թե հնարավոր է լարվածության մեծացում Իրաքում ամերիկացիների և իրանամետ կազմավորումների միջև։
Գեներալը հավելել է, թե «դիմադրության ուժերը բավական կարողություններ ունեն թշնամուն վճռական պատասխան տալու համար»։
«Տարածաշրջանի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ ստեղծել նոր ռազմաճակատ»,- նշել է նա։
Փոխանցում է tass.ru-ն։