03.04.2020 10:03

Մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով

Մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչը վարակվել է կորոնավիրուսով

Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Անդրեյ Ռոդիոնենկոն վարակվել է կորոնավիրուսով, հաղորդում է tass.ru-ն։

Լուրը հայտնել է գեղարվեստական մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Իրինա Վիներ-Ուսմանովան։

Կորոնավիրուս է նաեւ հաստատվել Նովոգորսկի մարզաբազայում մարզումներ անցկացրած մարզիկի մոտ։ Սպորտային մարմնամարզության Ռուսաստանի թիմը եւս մարզվել է այդ մարզաբազայում։