03.04.2020 12:00

Marca-ի ընթերցողները բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Ռոնալդուին

Marca-ի ընթերցողները բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստ են ճանաչել Ռոնալդուին

Իսպանական Marca-ն հարցում է անցկացրել՝ պարզելու բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստին։ Եզրափակիչ են դուրս եկել Իտալիայի չեմպիոն Թուրինի «Յուվենտուսի» պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։

Լավագույնն է ճանաչվել Ռոնալդուն։ Մադրիդի «Ռեալի» նախկին առաջատարը ստացել է 246 հազար ձայն։ Մեսսիի օգտին քվեարկել է 209 հազար ընթերցող։

Եզրափակիչի ճանապարհին Ռոնալդուն գերազանցել է Պաոլո Մալդինիին, Զինեդին Զիդանին եւ Դիեգո Մարադոնային։

Մեսսին հետ է թողել Ֆերենց Պուշկաշին, Ալֆրեդո Դի Ստեֆանոյին եւ Ռոնալդոյին։ Երրորդ տեղի համար քվեարկությունում Ռոնալդոն առաջ է անցել Մարադոնայից։