03.04.2020 12:23

Մահացել է «Ռեալի» լեգենդար պաշտպանը

Մահացել է «Ռեալի» լեգենդար պաշտպանը

Մահացել է Մադրիդի «Ռեալի» լեգենդար պաշտպան Գրեգորիո Գոյո Բենիտոն, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Նա 73 տարեկան էր։ 1969 թվականից 13 մրցաշրջան «Ռեալում» անցկացրած իսպանացի ֆուտբոլիստը դարձել է Իսպանիայի 6-ակի չեմպիոն եւ 5-ակի գավաթակիր։

«Խորին ցավակցություն ենք հայտնում մեր ակումբի մեծագույն լեգենդներից մեկի մահվան կապակցությամբ։ Գոյո Բենիտոն միշտ եղել է մեր ակումբի արժեքները կրողը։ Բենիտոյին կհիշենք որպես մեր ակումբի մեծագույն պաշտպաններից մեկը»,- նշվում է «Ռեալը» պաշտոնական ցավակցական հաղորդագրությունում։

Բենիտոն 420 հանդիպում է անցկացրել «Ռեալում», 22 հանդիպում՝ Իսպանիայի հավաքականում։