03.04.2020 13:00

Բելգիայի առաջնությունը չի վերսկսվի, «Բրյուգեն» կհռչակվի չեմպիոն

Բելգիայի առաջնությունը չի վերսկսվի, «Բրյուգեն» կհռչակվի չեմպիոն

Ֆուտբոլի Բելգիայի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով չի վերսկսվի, սակայն արդյունքները չեն չեղարկվի, հաղորդում է HLN-ը։

Չեմպիոն կհռչակվի «Բրյուգեն», Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի ուղեգիր կստանա «Գենտը»։

29 տուրից հետո «Բրյուգեն» 70 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ երկրորդ տեղում ընթացող «Գենտի» նկատմամբ ունի 15 միավորի առավելություն։

Հատուկ աշխատանքային խումբը կքննարկի ստեղծված պայմաններում Բելգիայի գավաթի խաղարկությունը եւ երկրորդ դիվիզիոնի առաջնությունը ավարտին հասցնելու հնարավորությունները։