03.04.2020 13:27

«Տոտենհեմի» հարձակվողը զորահավաքի է մեկնել Հարավային Կորեա

«Տոտենհեմի» հարձակվողը զորահավաքի է մեկնել Հարավային Կորեա

Լոնդոնի «Տոտենհեմի» հարավկորեացի հարձակվող Սոն Հին Մինը լքել է Անգլիան, որտեղ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված է կարանտին։

27-ամյա ֆուտբոլիստը մեկնել է հայրենիք։ Նա չորս շաբաթ կմասնակցի զորահավաքային վարժանքների, հաղորդում է The Sun-ը։

Սոն Հին Մինը կոտրվածք էր ստացել փետրվարի 16-ին, սակայն արդեն վերականգնվել է վնասվածքից հետո։

Հարավային Կորեայի զինապարտության օրենքով մինչեւ 28 տարեկան տղամարդիկ պետք է ծառայեն 21 ամիս։ 2018 թվականին Սոն Հին Մինը Հարավային Կորեայի հավաքականի հետ դարձավ Ասիական խաղերի չեմպիոն, ինչի շնորհիվ ազատվեց զինծառայությունից։