03.04.2020 13:41

Երեւանի ավտոբուսները անվճար կսպասարկեն բուժհաստատությունների աշխատակիցներին

Երեւանի ավտոբուսները անվճար կսպասարկեն բուժհաստատությունների աշխատակիցներին

Երեւանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը տեղեկացնում է.

«ՀՀ պարետի ցուցմամբ, Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ, ս/թ ապրիլի 3-ից Երևան համայնքի ավտոբուսներով, դիտարկված թվով 40 երթուղիներով կիրականացվի Երևանի 30 բուժհաստատությունների աշխատակիցների ամենօրյա անվճար երկկողմանի տեղափոխումը՝ օրական 3-անգամյա ռեժիմով»: