Ռուսաստանում դադարեցվել է ծխախոտի արտադրությունը

Ծխախոտի խոշորագույն արտադրողները՝ Japan Tobacco International-ը, Philip Morris International-ը և British American Tobacco-ն, ժամանակավորապես կասեցրել են իրենց ֆաբրիկաների աշխատանքը Ռուսաստանում։
Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է և «երկարատև արձակուրդը» երկրում։
Ծխախոտային արտադրանքը չի ընդգրկվել առաջին անհրաժեշտության ապրանքների ցանկում։
Ընկերությունները որոշել են, որ գլանակ և ծխախոտային այլ ապրանքներ արտադրել չի կարելի ոչ աշխատանքային շաբաթվա ընթացքում, որը հայտարարել է այդ երկրի նախագահ Վլադիմիր Պուտինը, և աշխատանքը դադարեցրել են։
Երեկ՝ ապրիլի 2-ին, Վլադիմիր Պուտինը «արձակուրդը» երկարացրեց մինչև ապրիլի 30-ը․ ամբողջ ամիսը ոչ աշխատանքային է։ Եվ հասկանալի չէ, թե արդյո՞ք ընկերությունները կվերսկսեն աշխատանքը։
ԱՀԿ վերջին տվյալներով՝ Ռուսաստանում 36 մլն ծխող կա։ Օրական պահանջարկը կազմում է մոտավորապես 1 միլիարդ տուփ, հետևաբար՝ ծխախոտի պահուստների ներկա պաշարը, մասնագետի գնահատմամբ, կբավարարի մեկ ամիս։ Մեծ քաղաքնորում, փորձագետի կարծիքով, կարող է նաև դեֆիցիտ առաջանալ։
Փոխանցում է BBC-ն։