Մերկելը դուրս է եկել ինքնամեկուսացումից

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը դուրս է եկել ինքնամեկուսացումից և վերադարձել է աշխատանքի, տեղեկացնում է ТАСС-ը՝ հղում անելով ԳԴՀ կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտին։
Մինչ այդ Մերկելը կորոնավիրուսի մի քան թեստ է հանձնել, բոլորը բացասական են եղել։
Մերկելը որոշել էր տնային կարանտինի անցնել այն բանից հետո, երբ նրան սրսկած բժիշկը վարակվել էր կորոնավիրուսով։ Կանցլերն աշխատում և բանակցություններ էր անցկացնում տնից, տեսակապի միջոցով։
Փոխանցում է gazeta.ru-ն։