03.04.2020 15:36

Ամերիկյան ավիակրի՝ շտապ օգնություն խնդրող նավապետն ազատվել է աշխատանքից

Ամերիկյան ավիակրի՝ շտապ օգնություն խնդրող նավապետն ազատվել է աշխատանքից

ԱՄՆ ռազմածովային ուժերը աշխատանքից ազատել են «Թեոդոր Ռուզվելտ» ավիակրի  նավապետ Բրեթ Քրոզիերին, որը զեկուցագիր էր ուղարկել Պենտագոն՝ խնդրելով շտապ օգնություն ցուցաբերել նավի անձնակազմին՝ կորոնավիրուսի բռնկման կապակցությամբ։

ԱՄՆ ՌԾՈՒ նախարարի պաշտոնակատար Թոմաս Մոդլին Վաշինգտոնում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, թե «նավապետը անհարկի տագնապ է առաջացրել»։

«Ես նման տեղեկություններ չունեմ, չեմ փորձում ենթադրություններ անել, որ նա միտումնավոր է նման արտահոսք թույլ տվել։ Մեզ բոլորիս համար դա մեծ անակնկալ էր,  ես այդ փաստաթուղթն առաջին անգամ տեսել եմ թերթում։ Այսինքն՝ նամակն ուղարկելով՝ նա չի մտածել տեղեկատվական արտահոսք թույլ չտալու մասին, ինչը, ըստ իս՝ նրա պարտականությունն էր»,- ասել է Մոդլին։

Փոխանցում է BBC-ն։