ՆԱՏՕ-ի ԱԳՆ ղեկավարները փաստաթուղթ են ընդունել

ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտաքին գործերի նախարարները հինգշաբթի կայացած տեսակոնֆերանսում փաստաթուղթ են ընդունել Ուկրաինայի և Վրաստանի հետ համագործակցության վերաբերյալ։
Բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Լեհաստանի ԱԳ նախարար Յացեկ Չապուտովիչը։
«Նախարարներն ընդգծեցին Ուկրաինայի և Վրաստանի հետ համագործակցության կարևորությունը՝ դաշինքի անմիջական հարևանությամբ կայունության և անվտանգության գոտին ընդարձակելու առումով»,- նշել է Լեհաստանի ԱԳՆ ղեկավարը։
Նա նշել է, որ Լեհաստանը պաշտպանում է Ուկրաինային ընդարձակ հնարավորություններով գործընկերոջ կարգավիճակի սահմանումը, և Վրաստանի համար՝ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության արդիականացված փաթեթի տրամադրումը։
Փոխանցում է tass.ru-ն։