03.04.2020 16:19

Վրաստանի վարչապետ․ Covid-19-ի հետ կապված իրավիճակը երկրում վատթարանում է

Վրաստանի վարչապետ․ Covid-19-ի հետ կապված իրավիճակը երկրում վատթարանում է

Վրաստանում կորոնավիրուսի տարածման հետ կապված իրավիճակը վատթարանում է, վարակման տեմպերն արագություն են հավաքում, հայտարարել է վարչապետ Գեորգի Գախարիան։

Վրաստանի իշխանությունները մինչև ապրիլի 21-ը արտակարգ դրություն են հայտարարել, իսկ երկուշաբթի օրվանից համընդհանուր կարանտին և պարետային ժամ են սահմանել՝ երեկոյան ժամը 21-ից մինչև առավոտյան ժամը 6-ը։

Արգելքներ են սահմանվել տրանսպորտի երթևեկության, այդ թվում՝ մետրոյի նակատմամբ, մարդատար ավտոմեքենաներում սահմանափակվել է ուղևորների քանակը՝ մինչև երեք հոգի, 70 տարեկանից մեծ մարդկանց չի կարելի դուրս գալ տնից, եթե միայն նրանք դեղատուն կամ մոտակա մթերային խանութ չեն գնում։ Երկրի խոշոր քաղաքներում ռազմական պահակակետեր են տեղադրվել։

Վրաստանում վարակվածների թիվը ուրբաթ առավոտվա տվյալներով 148 է, բուժվել է 27 մարդ։

Փոխանցում է gazeta.ru-ն։