03.04.2020 16:53

Ադրբեջանում տնից դուրս գալու համար հարկավոր է հաղորդագրություն ուղարկել

Ադրբեջանում տնից դուրս գալու համար հարկավոր է հաղորդագրություն ուղարկել

Ադրբեջանի իշխանությունները ապրիլի 5-ի ժամը 00։00-ից մինչև ապրիլի 20-ը խստացրել են փողոցում տեղաշարժվելու պայմանները։

Փողոց դուրս գալու համար քաղաքացիները պետք է հեռախոսային նամակ-ծանուցում ուղարկեն՝ նշելով դուրս գալու նպատակը և անձը հաստատող տվյալներ, հաղորդել է կառավարությանն առընթեր՝ Covid-19-ի դեմ պայքարի շտաբը։

Քաղաքացիները տնից կարող են դուրս գալ անհետաձգելի բուժօգնություն ստանալու, մթերք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ ու դեղորայք գնելու, բանկային և փոստային սպասարկում ստանալու, ինչպես նաև մոտ ազգականների հուղարկավորությանը մասնակցելու համար։

Փոխանցում է gazeta.ru-