03.04.2020 17:36

Իրավիճակը Իտալիայում և Իսպանիայում

Իրավիճակը Իտալիայում և Իսպանիայում

Իտալիան կորոնավիրուսով վարակվածների թվով երկրորդ տեղում է՝ ԱՄՆ-ից հետո։ Սակայն այնտեղ մահացությունը շատ ավելի բարձր է։

Վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվել են 115 հազար 200 իտալացիներ, մահացել է գրեթե 14 հազարը։

Մահացության բարձր մակարդակի կապակցությամբ մինչև ամսի վերջը փակվել է Միլանի գլխավոր դիակիզարանը, որտեղ այժմ դիակիզվելու են միայն Covid-19-ից մահացածների մարմինները։

Միևնույն ժամանակ՝ վերջին օրերին մահացող մարդկանց թիվն Իտալիայում գրեթե չի փոխվում, ինչն իշխանություններին հույս է ներշնչում, որ հիվանդության պիկն անցել է։

Իսպանիայում հինգշաբթի օրը մահացել է 950 մարդ․ սա աշխարհում օրվա մահացության ամենաբարձր ցուցանիշն է։

Այժմ այդ երկրում վարակվածների ընդհանուր թիվը կազմում է մոտավորապես 112 հազար։

Իսպանիայի իշխանությունները նույնպես հույս ունեն, որ համաճարակի ամենամահաբեր փուլը շուտով կմնա ետևում։

Փոխանցում է BBC-ն։