03.04.2020 18:38

Լիմայի խումբը ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը

Լիմայի խումբը ողջունում է ԱՄՆ-ի նախաձեռնությունը

Լիմայի խմբում ընդգրկված պետությունները դրական են գնահատում Վենեսուելայում ժամանակավոր կառավարություն ստեղծելու՝ ԱՄՆ-ի նախաձեռնությունը՝ հարավամերիկյան այդ երկրում քաղաքական ճգնաժամը հաղթահարելու նպատակով։

Համապատասխան հայտարարությամբ հինգշաբթի հանդես է եկել Կոլումբիայի ԱԳՆ-ն։

Նշվում է, որ կազմակերպության անդամները «չափազանց մեծ անհանգստությամբ են հետևում այն իրավիճակին, որում հայտնվել է Վենեսուելան»։

Երեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Փոմփեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը Վենեսուելայի ներքաղաքական ճգնաժամը կարգավորելու ծրագիր է ներկայացնում, որը նախատեսում է այդ երկրում ժամանակավոր կառավարության ստեղծում՝ ընդդիմության և գործող իշխանության ներկայացուցիչների ընդգրկմամբ, որին կհաջորդի պատժամիջոցների չեղարկումը։

Վենեսուելայի ղեկավարությունը ԱՄՆ-ի նախաձեռնությունն անվանել է միջամտություն երկրի ներքին գործերին։

Փոխանցում է tass.ru-ն։