03.04.2020 19:40

Պերուում տղամարդկանց և կանանց արգելել են միաժամանակ փողոց դուրս գալ

Պերուում տղամարդկանց և կանանց արգելել են միաժամանակ փողոց դուրս գալ

Պերուի քաղաքացիները կարող են տնից դուրս գալ շաբաթվա տարբեր օրերի՝ ըստ սեռերի, ուրբաթ օրը հաղորդել է BBC News հեռուստաալիքը։

Դա արվում է կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում։ Տղամարդիկ կարող են փողոց դուրս գալ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ, կանայք՝ երեքշաբթի, հինգշաբթի ու շաբաթ։ Կիրակի օրը բոլորին արգելվում է դուրս գալ տնից։

Պերուի նախագահ Մարտին Վիսկառան սահմանափակումները բացատրել է փողոցներում մարդկանց թիվը կրճատելու անհրաժեշտությամբ։

Ավելի վաղ նույնպիսի սահմանափակում է մտցրել նաև Պանաման։

Պերուում արձանագրվել է կորոնավիրուսի 1,4 հազար և մահվան 55 դեպք։

Փոխանցում է Interfax-ը։