04.04.2020 09:22

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը չի անցկացվի նաեւ հունիսին

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը չի անցկացվի նաեւ հունիսին

Ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը Մոսկվայում չի անցկացվի նաեւ հունիսին։ Այդ մասին tass.ru-ին հայտնել է Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի առաջին փոխնախագահ Սերգեյ Սիռցովը։ Պատճառը կորոնավիրուսի պանդեմիան է։

Եվրոպայի առաջնության մեկնարկը Մոսկվայում նախատեսված էր ապրիլի 4-ին, սակայն հետաձգվել էր մինչեւ հունիս։

Եվրոպայի առաջնությունը վարկանիշային է Տոկիոյի Օլիմպիական խաղերի համար, որը հետաձգվել է մեկ տարով եւ տեղի կունենա 2021թ․ հուլիս-օգոստոսին։