04.04.2020 10:26

Grand Chess Tour 2020-ը չեղարկվեց

Grand Chess Tour 2020-ը չեղարկվեց

Grand Chess Tour 2020-ը կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով չեղարկվել է։ Այն պետք է մեկնարկեր մայիսի 3-ին Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում, հաղորդում է Grand Chess Tour-ի կայքը։ Այս տարի նախատեսված էր 5 մրցաշար։  

Մասնակիցներն են աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը, Հայաստանի հավաքականի առաջատար Լեւոն Արոնյանը, ամերիկացիներ Ֆաբիանո Կարուանան, Հիկարու Նակամուրան ու Ուեսլի Սոն, չինացի Դին Լիրենը, հոլանդացի Անիշ Գիրին, ռուսաստանցիներ Ալեքսանդր Գրիշչուկն ու Յան Նեպոմնյաշչին, ֆրանսիացի Մաքսիմ Վաշյե-Լագրավը։

Grand Chess Tour-ի նախագահ Գարի Կասպարովը վստահեցրել է, որ բոլոր հովանավորները պատրաստ են 2021 թվականի մրցաշրջանին եւ մրցաշարերի շարքը կընդլայնվի։

Այս տարի նախատեսված էին հետեւայլ մրցաշարերը․

Superbet Chess Classic Romania․ մայիսի 3 - 16, 2020, Բուխարեստ, Ռումինիա

Paris Rapid & Blitz․ հունիսի 22 - 29, 2020, Փարիզ, Ֆրանսիա

Croatia Rapid & Blitz․ հուլիս 2 - 9, 2020, Զագրեբ, Խորվաթիա

Saint Louis Rapid & Blitz․ օգոստոսի 22 - 31, 2020, Սենթ Լուիս, Միսուրի, ԱՄՆ

Sinquefield Cup․ օգոստոսի 29 - սեպտեմբերի 11, 2020, Սենթ Լուիս, Միսուրի, ԱՄՆ