04.04.2020 11:00

ՖԻՖԱ-ի նախագահ. Կորոնավիրուսից հետո ֆուտբոլը չի լինի նախկինը

ՖԻՖԱ-ի նախագահ. Կորոնավիրուսից հետո ֆուտբոլը չի լինի նախկինը

Ֆուտբոլի միջազգային կազմակերպության՝ ՖԻՖԱ-ի նախագահ Ջիանի Ինֆանտինոն հայտարարել է, որ աշխարհում կորոնավիրուսի պանդեմիայի հաղթահարումից հետո ֆուտբոլը կտարբերվի մինչև համավարակը եղած ֆուտբոլից:

«Աշխարհը մարտահրավերի առաջ է կանգնած և մենք պետք է մեր միասնությամբ հաղթահարենք դա: Ֆուտբոլային տեսանկյունից սա մի յուրահատուկ դաս է, որը սովորեցնում է թիմային խաղալ:

Կորոնավիրուսի հաղթահարումից հետո ինչպես աշխարհը, այնպես էլ ֆուտբոլը այլևս չի լինի նախկինը: Մենք տեսնելու ենք լրիվ այլ ֆուտբոլ»,- Ինֆանտինոյի խոսքը փոխանցում է Goal.com-ը:

Հիշեցնենք, որ կորոնավիրուսի համավարակի պատճառով աշխարհում դադարեցված են գրեթե բոլոր մարզական միջոցառումները: