04.04.2020 12:00

«Վալենսիան» մտադիր է վերսկսել մարզումները

«Վալենսիան» մտադիր է վերսկսել մարզումները

Իսպանական «Վալենսիան» նախատեսում է կորոնավիրուսի համավարակով պայմանավորված դադարից հետո առաջին մարզումն անցկացնել, տեղեկացնում է Football Espana-ն:

«Վալենսիան» մտադիր է մարզումները վերսկսել ապրիլի 13-ից: Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիան հավանության չի արժանացրել մարզումները վերսկսելու գաղափարը:

Իսպանական ակումբը հատուկ մարզումային ծրագիր է մշակել մարզումները հնարավորինս անվտանգ անցկացնելու համար: Ֆուտբոլիստները կբաժանվեն 2 կամ 3 հոգանոց խմբերի և, ֆիզիկական հեռավորություն պահպանելով, տարբեր վարժություններ կկատարեն: Ամեն 3 օրը մեկ ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ կհանձնեն:

Հիշեցնենք, որ «Վալենսիայի» միանգամից 10 ֆուտբոլիստ վարակված է եղել կորոնավիրուսով: Օրեր առաջ ֆուտբոլիստների հանձնած թեստը բացասական պատասխան է տվել: