Բրիտանիայի վարչապետը շարունակում է ինքնամեկուսացումը

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, որ հայտնաբերված կորոնավիրուսի պատճառով յոթ օր ինքնամեկուսացման մեջ էր, շարունակում է մեկուսացումը, քանի որ Covid-19-ի ախտանշանները, այդ թվում՝ բարձր ջերմությունը, դեռ առկա են։
Այդ մասին վարչապետը հաղորդել է Twitter-ի իր էջում։
Բրիտանիայի վարչապետի մոտ կորոնավիրուսային վարակն ախտորոշվել է մարտի 27-ին, ինչից հետո նա ինքնամեկուսացել է։ Հաղորդվում էր, որ վարչապետի մոտ հիվանդության թեթև ախտանշաններ են, նա տնից աշխատում է տեսակապի միջոցով։
Միայն հինգշաբթի է վարչապետը տնից դուրս եկել, միայնակ, որպեսզի ամբողջ երկրի հետ միասին ծափահարի Առողջապահության ազգային ծառայության աշխատակիցներին։
Փոխանցում է BBC-ն։