04.04.2020 15:16

Թրամփը դիմակ չի կրի

Թրամփը դիմակ չի կրի

ԱՄՆ նախագահը ուրբաթ օրը ամենօրյա ճեպազրույցի ընթացքում շեշտել է, որ հիվանդությունների դեմ պայքարի և վերահսկողության ամերիկյան կենտրոնը քաղաքացիներին հորդորում է դեմքը ծածկել շորով։

Թրամփը դիմակների թեմային է նվիրել իր ելույթի մեծ մասը։ Նա նշել է, որ խոսքը ոչ թե մասնագիտական բժշկական դիմակների մասին է, որ պետք է գործածեն միայն բուժաշխատողները, այլ սովորական կտորի կամ նույնիսկ «տնայնագործական» դիմակների, որոնք կարելի է լվանալ։

«Վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ ախտանշաններ չունեցող մարդկանցից վարակի փոխանցումն ավելի լուրջ դեր է կատարում, քան մեք կարծում էինք»,- ասել է նա։

Թրամփը շեշտել է, որ ինքն անձամբ դիմակ չի կրի։

«Դա կամավոր է։ Մեկը կանի, մյուսը չի անի։ Չեմ կարծում, թե ես դիմակ կկրեմ «,- ասել է ԱՄՆ նախագահը։

Փոխանցում է BBC-ն։