04.04.2020 19:46

ԱՀԿ-ն և ԱՄՀ-ն տագնապ են հնչեցնում

ԱՀԿ-ն և ԱՄՀ-ն տագնապ են հնչեցնում

Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադանոմ Գեբրեյեսուսը Ժնևում՝ կազմակերպության կենտրոնակայանում ամենօրյա ճեպազրույցի ժամանակ նախազգուշացրել է, որ կարանտինային միջոցառումների հապշտապ չեղարկումը կարող է հանգեցնել համաշխարհային տնտեսության աճի «ուժեղ և երկարատև» դանդաղման։

«Մենք բոլորս  գիտենք համավարակի սոցիալական և տնտեսական խորը հետևանքների մասին։ Վերջին հաշվով՝ սահմանափակումները չեղարկելու և տնտեսության վրա դրանց ազդեցությունը նվազեցնելու ամենաարագ մեթոդը վիրուսը հաղթահարելն է»,- ասել է ԱՀԿ ղեկավարը։

Արժույթի միջազգային հիմնադրամի կարգադրիչ տնօրեն Քրիստալինա Գեորգիևան ուրբաթ օրը խոսել է լայնածավալ տնտեսական ճգնաժամի մասին։

«ԱՄՀ-ի պատմության ընթացքում երբեք չի եղել, որ համաշխարհային տնտեսությունը պարզապես կանգ առնի»,- հայտարարել է նա՝ հավելելով, որ իրադրությունը «շատ ավելի վատն է», քան 2008 թ․ ֆինանսական ճգնաժամի ժամանակ էր։ Նրա խոսքով՝ ֆինանսական օգնության խնդրանքով ԱՄՀ-ին է դիմել արդեն 90 երկիր։

Փոխանցում է BBC-ն։