05.04.2020 09:30

Ծանրամարտի Թաիլանդի եւ Մալայզիայի թիմերը զրկվել են Օլ․ խաղերին մասնակցելու իրավունքից

Ծանրամարտի Թաիլանդի եւ Մալայզիայի թիմերը զրկվել են Օլ․ խաղերին մասնակցելու իրավունքից

Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան հակադոպինգային կանոնադրության բազմաթիվ խախտումների համար Թաիլանդի եւ Մալայզիայի հավաքականներին զրկել է Տոկիոյի Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, հայտնում է միջազգային ֆեդերացիայի պաշտոնական կայքը։

Թաիլանդի ծանրամարտի ֆեդերացիան որակազրկվել է մինչեւ 2023թ․ ապրիլի 1-ը, Մալայզիայի ծանրամարտի ֆեդերացիան՝ մինչեւ 2021թ․ ապրիլի 1-ը։ Սակայն Մալայզիայի հավաքականները նույնպես հնարավորություն չեն ունենա մասնակցել Տոկիո-2020-ի Խաղերին, որոնք կորոնավիրուսի պանդեմիայի հետեւանքով հետաձգվել են եւ կանցկացվեն 2021թ․ հուլիս-օգոստոսին։