05.04.2020 10:30

«Բարսելոնայի» փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով

«Բարսելոնայի» փոխնախագահը վարակվել է կորոնավիրուսով

Կատալոնական «Բարսելոնայի» առաջին փոխնախագահ Ժորդի Կարդոների մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, տեղեկացնում է Sport.es-ը:

57-ամյա Կարդոներն իրեն լավ է զգում և որևէ բողոք չունի առողջության հետ կապված: Նա մեկուսացվել է:

Նախորդ շաբաթ կորոնավիրուս էր հայտնաբերվել «Բարսելոնայի» բժշկական ծառայության ղեկավարի և հանդբոլի թիմի գլխավոր մարզիչի մոտ:

«Բարսելոնայի» հիմնական թիմի ոչ մի ֆուտբոլիստի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել: Նրանք ինքնամեկուսացած են: