06.04.2020 10:00

ՖԻՖԱ-ն կստեղծի հատուկ ֆոնդ համաշխարհային ֆուտբոլին աջակցելու համար

ՖԻՖԱ-ն կստեղծի հատուկ ֆոնդ համաշխարհային ֆուտբոլին աջակցելու համար

ՖԻՖԱ-ի ծրագրում է ստեղծել ֆոնդ համաշխարհային ֆուտբոլին աջակցելու համար: Ֆոնդ ստեղծելու գաղափարն ի հայտ է եկել այն բանից հետո, երբ շատ ակումբներ բախվել են ֆինանսական խնդիրների կորոնավիրուսի պատճառով, հայտնում է New York Times-ը:

Օրինակ երեկ հայտնի դարձավ, որ Սլովակիայի յոթակի չեմպիոն, երկրի ընթացիկ առաջնությունում երկրորդ տեղում գտնվող «Ժիլինան» ինքնալուծարման գործընթաց է սկսել: Պատճառը շատ պարզ է. ակումբը չի կարող գոյություն ունենալ առանց տրանսֆերային մուտքերի, իսկ մոտակա ժամանակահատվածում դրանք հաստատ չեն լինի:

ՖԻՖԱ-ի պահուստային միջոցները կազմում են 2«74 միլիարդ դոլար: Մի քանի հարյուր միլիոն դոլար կհատկացվի հատուկ ֆոնդի, որի ստեղծումը պետք է հաստատի կառույցի խորհուրդը: Հատուկ ֆոնդի միջոցով ակումբներին տրամադրվելու է կարճաժամկետ վարկեր ու գրանտներ: