06.04.2020 12:54

Բրիտանիայի վարչապետին տեղափոխել են հիվանդանոց

Բրիտանիայի վարչապետին տեղափոխել են հիվանդանոց

Անցյալ գիշերը Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնն անցկացրել է հիվանդանուցում, ուր տեղափոխվել էր նախորդ օրը՝ կիրակի երեկոյան՝ կորոնավիրուսի «պլանային թեստավորման» նպատակով։

55-ամյա Ջոնսոնի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել մարտի վերջին։ Ուրբաթ օրը վարչապետը հայտնել էր, որ դեռ ջերմությունը պահպանվում է, և ինքը շարունակելու է ինքնամեկուսացումը։

Եթե Ջոնսոնը չկարողանա կատարել իր պարտականությունները, կառավարության ղեկավարի գործառույթները կփոխանցվեն ԱԳՆ ղեկավար Դոմինիկ Ռաաբին, և հենց նա երկուշաբթի առավոտյան կանցկացնի COBRA արտակարգ հանձնաժողովի՝ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի հարցով նիստ։

Փոխանցում է BBC-ն։