06.04.2020 13:58

ՌԴ վարչապետը քննադատել է վարչական շրջանների սահմանները փակելու որոշումը

ՌԴ վարչապետը քննադատել է վարչական շրջանների սահմանները փակելու որոշումը

ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը խիստ քննադատության է ենթարկել մի շարք մարզպետների, որոնք որոշել են փակել իրենց մարզերի վարչական սահմանները։ Նման միջոցառումների անթույլատրելիության մասին վարչապետը հայտարարել է փոխվարչապետների հետ խորհրդակցության ժամանակ։

«Անցյալ շաբաթ նախադեպեր են եղել, երբ մի քանի մարզերի ղեկավարներ փակել են վարչական սահմանները՝ խոչընդոտելով մարդկանց և տրանսպորտի մուտքը իրենց տարածք,- ասել է Միշուստինը։- Նման միջոցառումների անթույլատրելիության վերաբերյալ կառավարության ահազանգը նրանք լսել են»։

Վարչապետի տվյալներով՝ անցած հանգստյան օրերի ընթացքում իրավիճակը շտկվել է։ «Սակայն ևս մեկ անգամ ուզում եմ դիմել սուբյեկտների ղեկավարներին․ պետք չէ տարածքային լիազորությունները շփոթել դաշնային լիազորությունների հետ։ Ցանկացած սահմանափակում պետք է համաչափ լինի և համապատասխանի իրական վիճակին և, իհարկե, այն միջոցներին, որոնք սահմանված են նախագահի և դաշնային կառավարության կողմից»,- շեշտել է Ռուսաստանի վարչապետը։

Փոխանցում է tass.ru-ն։